Ե՛վ Ադրբեջանը, և՛ Թուրքիան գործնական քայլեր են ձեռնարկում «Զանգեզուրի միջանցքի» նախագծի իրականացման ուղղությամբ. Ալիև
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Twitter-ում նոր գրառում է կատարել։
«Զանգեզուրի միջանցքը, որն անցնում է Կովսականով «Արևելյան Զանգեզուրում», կմիավորի ողջ թյուրքական աշխարհը։ Ե՛վ Ադրբեջանը, և՛ Թուրքիան գործնական քայլեր են ձեռնարկում Զանգեզուրի միջանցքի նախագծի իրականացման ուղղությամբ։ Համոզված եմ, որ դրանք առաջիկայում իրենց պտուղները կտան»,- գրել է Ալիևը։