Ուկրաինական բանակը կունենա Brimstone Sea Spear նորագույն հրթիռներից
Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը հաստատել է, որ երկրի զինված ուժերը կարող են ստանալ բրիտանական Brimstone Sea Spear հրթիռներ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Հաղորդվում է, որ բրիտանական MBDA UK ընկերությունը զբաղվում է նոր Brimstone Sea Spear հրթիռի արտադրությամբ, հրթիռը կարող է ապագայում մատակարարվել Ուկրաինա՝ զինված ուժերի կարիքները բավարարելու համար։
Ավելի վաղ Մեծ Բրիտանիայում Ուկրաինայի դեսպան Վադիմ Պրիստայկոն հայտարարել էր, որ Մեծ Բրիտանիան Ուկրաինայի հետ բանակցում է զենքի վաճառքի շուրջ։ Նա նաև նշել է, որ 2,5 միլիարդ ֆունտ ստեռլինգ (2,7 միլիարդ դոլար) վարկային միջոցների կեսը, որը Մեծ Բրիտանիան տրամադրում է Ուկրաինային, կուղղվի ուկրաինական նավատորմի հզորացմանը։