Աշխարհի մեծագույն խաղացողը Յուվեում էր. Անյելին խոսել է Ռոնալդուի մասին
«Յուվենտուսի» նախագահ Անդրեա Անյելին խոսել է «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի՝ թուրինյան ակումբում ելույթների ժամանակաշրջանի մասին։
«Աշխարհի մեծագույն խաղացողը Յուվեում էր, դա մեզ համար պատիվ է և հաճույք: Եթե մտածենք, թե ինչի է հասել նա, ապա մեզ մնում է միայն ծափահարել Կրիշտիանուին ու շնորհակալություն հայտնել նրան։
Միայն ափսոսում եմ, որ երեքից մեկուկես տարի նա խաղաց առանց հանդիսականի։
Բայց «Յուվենտուսն» ամեն ինչից վեր է և ավելի կարևոր է, քան որևէ մեկը», - կիսվել է իր մտքերով: