Թուրքիան պատրաստվում է երկու ռազմական գործողություն իրականացնել Սիրիայում
Սիրիայի հյուսիսում բնակվող քաղաքացիները լրջորեն անհանգստացած են թուրքական նոր ռազմական գործողության աճող սպառնալիքով։
Լարվածությունն աճում է հյուսիսային Հալեպի նահանգի բնակավայրերի վրա թուրքամետ զինյալների կողմից շարունակվող հրետակոծությունների ֆոնին; Այս մասին Ria.ru-ին ասել է քուրդ քաղաքական գործիչ և Աֆրինի քրդական ինքնապաշտպանության ուժերի նախկին պաշտոնական խոսնակ Ռեյսան Խեդուն:
Հինգշաբթի օրը Ria.ru-ին սիրիական ընդդիմության աղբյուրը հայտնել է, որ Թուրքիան պատրաստվում է երկու ռազմական գործողություններ իրականացնել Սիրիայի հյուսիսում և այդ կապակցությամբ վերախմբավորում է զինված խմբավորումներից կազմված ուժերը և լրացուցիչ տեխնիկա և զինամթերք է փոխանցում: