Ռուսաստանը վեց ուղղաթիռներով ուժեղացնում է Հայաստանում իր ռազմաբազան
Ռուսաստանը ուժեղացնում է Հայաստանում իր ռազմաբազան, այն համալրվել է ռազմական և տրանսպորտային ուղղաթիռներով: Այս մասին տեղեկացրել են Հարավային զինվորական օկրուգի մամուլի ծառայությունը: Հաղորդում է gazeta.ru-ն:
«Ռազմական ավիացիայի վեց միավոր` ժամանակակից ռազմական Ми-24П և տրանսպորտային Ми-8МТ ուղղաթիռները Կրասնոդարի երկրամասի ռազմական օդանավակայանից տեղ են հասցվել»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ինչպես նշվում է, ներկայումս անցկացվում է ավիացիոն տարնսպորտային միջոցների հավաքագրում: