Պարզ է չէ՞, որ 44-օրյա պատերազմի արհավիրքն անցել է նաև Անդրանիկ Քոչարյանի անմիջական մասնակցությամբ, դրա համար էլ խուսափում են քննիչ հանձնաժողով ձևավորել (տեսանյութ)
Ակնհայտ է, որ Պաշտպանության ու անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը ունի որոշակի կաշկանդավածություն, որովհետև մեկ տարի առաջ այս ժամանակահատվածում վերջինս նույնպես «Հաղթելու ենք» թեզի ջատագովներից էր։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը:
Պատգամավորը դրանով է բացատրում այն, որ 44-օրյա պատերազմի արհավիրքի վերաբերյալ ԱԺ քննիչ հանձնաժողով չի ստեղծվել մինչ օրս, և Արթուր Ղազինյանն էլ դեռևս չի ընտրվել հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում:
«Պարզ է չէ՞, որ նոյեմբերի 9-ի փաստաթղթի ստորագրմամբ 44-օրյա պատերազմի արհավիրքն անցել է Անդրանիկ Քոչարյանի անմիջական մասնակցությամբ, դրա համար էլ խուսափում են քննիչ հանձնաժողովի ձևավորումից, խոստանում են, որ պետք է ստեղծեն քննիչ հանձնաժողով ու մինչև օրս ստեղծված չէ, խուսափում են ցանկացած նորմալ քննարկումից այդ նույն մշտական հանձնաժողովում», - ասաց ընդդիմադիր պատգամավորը։
Մանրամասները՝ տեսանյութում.