Այնտեղ նշված էր նաև, որ առանց հանրաքվեի՝ ոչ ոք իրավունք չունի նման փաստաթուղթ ստորագրել. Մինասյանը՝ ՔՊ-ի կողմից մերժված առաջարկի մասին (տեսանյութ)
Փաստաթուղթը, ըստ որի պետք է լինեին կարմիր գծերը իշխանությունը չէր հատելու առանց հանրաքվեի՝ մի քանի օր եղել է ՔՊ-ականների մոտ: Այդ մասին հայտարարեցին ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորները ճեպազրույցի ժամանակ՝ պատասխանելով հարցին, թե արդյոք չարժե՞ր կոնսենսուսի գալ իշխանական մեծամասնության հետ՝ այդչափ կարևոր փաստաթուղթը հաստատելու համար:
Խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը նկատեց, որ ՔՊ-ն ժամանակ ուներ ծանոթանալու ներկայացված նախագծին ու պատճառապանությունը, թե ծանոթ չեն ու դրա համար հրաժարվում են մասնակցել քվեարկությանը՝ անհիմն էր:
Նա ներկայացրեց փաստաթղթում առկա առաջարկները և հավելց, որ փաստաթղթում նշված էր նաև, որ առանց համապատասխան ընթացակարգերի՝ ԱԺ, ժողովորդի, ոչ մեկ իրավունք չունի նման փաստաթուղթ ստորագրել:
«Մեր կողմից մերժելի են ցանկացած առաջարկություններ, որոնք կարմիր գծերը հաղթահարելու տեսք են ստանալու: Իսկ այդ հայտարարության մեջ կային մի քանի կարմիր գծեր: Առաջին՝ արձանագրումն այն բանի, որ տեղի է ունեցել ոչ միայն միջազգային հանցագործություն Հայաստանի և Արցախի նկատմամբ, այլ նաև Արցախի տարածքի օկուպացիա է տեղի ունեցել, Հայաստանի տարածք ադրբեջանական ԶՈւ ապօրինի ներթափանցում է տեղի ունեցել և ամրաշինական աշխատանքների հստակ փորձ է կատարվում»,- ասաց Մինասյանը՝ թվարկելով նաև մյուս կարմիր գծերը:
Մանրամասները՝ տեսանյութում