Ինտերը նոր պայմանագիր կառաջարկի Նիկոլո Բարելային
Ինտերը մտադիր է նոր պայմանագիր կնքել թիմի մեկ այլ խաղացողի հետ։
Լաուտարո Մարտինեսից հետո միլանյան ակումբը հաջորդ շաբաթ 5 տարով կերկարաձգի պայմանագիրը կիսապաշտպան Նիկոլո Բարելլայի հետ՝ աշխատավարձի բարձրացմամբ։
Ինտերը տեսնում է Իտալիայի հավաքականի 24-ամյա կիսապաշտպանին որպես թիմի նոր ավագ, հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։