Հայտնի է, թե ինչ են քննարկելու Բայդենն ու Մակրոնը
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, ի թիվս այլ հարցերի, մտադիր է Հռոմում «G20»-ի գագաթնաժողովի շրջանակում Ֆրանսիայի առաջնորդ Էմանուել Մակրոնի հետ քննարկել առաջատար պետությունների մրցակցությունը և ահաբեկչության դեմ պայքարը։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ԱՄՆ-ի ազգային անվտանգության գծով առաջնորդի օգնական Ջեյք Սալիվանը։
Նրա խոսքով՝ Բայդենն ու Մակրոնը կքննարկեն «ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի դաշինքին» վերաբերող հարցեր։
Ինչպես պարզաբանել է Սալիվանը, քննարկումը կընդգրկի հարցերի լայն շրջանակ՝ «Մերձավոր Արևելքում ահաբեկչության դեմ պայքարից մինչև մեծ տերությունների մրցակցությունը և տնտեսության, առևտրի, տեխնոլոգիայի հարցերը»:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր «BFM» հեռուստաալիքը՝ վկայակոչելով աղբյուրներ, Մակրոնի հանդիպումը Բայդենի հետ տեղի կունենա ուրբաթ երեկոյան՝ հոկտեմբերի 29-ին, Հռոմում Ֆրանսիայի դեսպանատանը։ Մակրոնն ու Բայդենը կժամանեն Իտալիայի մայրաքաղաք՝ մասնակցելու «G20»-ի գագաթնաժողովին, որը բացվում է հոկտեմբերի 30-ին։