Հնդկաստանը ամերիկյան զենքեր է տեղադրում Չինաստանի հետ սահմանին
Իրավիճակը Հնդկաստանի և Չինաստանի սահմանին շարունակում է լարված մնալ երկու երկրների զինվորականների միջև վերջին բախումների պատճառով՝ վիճելի Թավանգ սարահարթի շուրջ: Այս մասին հայտնում է «Al Arabiyya»-ն։
Հաղորդվում է, որ Հնդկաստանը սկսել է տեղակայել ԱՄՆ-ից գնված «Chinook» ուղղաթիռներ, գերթեթև քարշակվող հաուբիցներ, գերձայնային թեւավոր հրթիռներ և գերժամանակակից հսկողության համակարգ ՉԺՀ-ի հետ սահմանի երկայնքով:
Նշենք, որ ԱՄՆ-ը և Հնդկաստանը ամրապնդել են իրենց պաշտպանական կապերը՝ Չինաստանի ազդեցության վերաբերյալ աճող մտահոգությունների պատճառով:
«Հնդկաստան-Չինաստան սահմանի ուժեղացումը հիասթափության նշան է բանակցություններում առաջընթացի բացակայության պատճառով, և հույս չկա, որ հակամարտությունը շուտով կլուծվի», - ասում է «Observer Research Foundation»-ի անվտանգության տնօրեն Ռաջեշվարի Պիլայ Ռաջագոպալանը: Իրավիճակը Թավանգ սարահարթում սրվել է 2020 թվականի մարտերից հետո, երբ կրակահերթի ժամանակ զոհվել են ավելի քան 20 հնդիկ զինվորներ և 4 չինացի զինվորականներ։