Բայդենը Հռոմում և Գլազգոյում կքննարկի Իրանի հետ ստեղծված իրավիճակը
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կհանդիպի մի շարք համաշխարհային առաջնորդների հետ Հռոմում կայանալիք «G20» հանդիպման ժամանակ, իսկ ավելի ուշ՝ Գլազգոյում կլիմայի փոփոխության հարցերով ՄԱԿ-ի համաժողովում։
Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը։
Նա նշել է, որ Բայդենը կքննարկի բազմաթիվ հարցեր, այդ թվում՝ Իրանի հետ «միջուկային գործարքի» հետ կապված իրավիճակը։