Հաստատվել է կորոնավիրուսի վարակման 2096 նոր դեպք. մահացել է 43 մարդ
ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 29-ի` ժամը 11:00-ի դրությամբ հետևյալ պատկերն է առկա.
• 2096 նոր դեպք
• 18 141 թեստավորում
• 1258 առողջացած
• 43 մահվան դեպք:
Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 304 546 դեպք, որոնցից 265 936-ն` առողջացած: Փաստացի բուժում է ստանում 31 090 պացիենտ:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 6232 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1288 է:
Ընդհանուր կատարվել է 2 066 269 թեստավորում: