Կապանի նոտար Օքսանա Դավթյանն օրենք է խախտում. Ռուբեն Մելիքյան
Կապանի նոտար Օքսանա Դավթյանը բացահայտ քարոզում է ՔՊ՝ ի խախտումն «Նոտարական էթիկայի կանոնների» 3.7 կետի։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր, արդարադատության նախկին փոխնախարար Ռուբեն Մելիքյանը:
«ՎՍՏԱՀ ԵՄ, որ «Լիազոր մարմնի» անաչառ ներկայացուցիչները կհարուցեն կարգապահական վարույթ։ Վստահ եմ»,-գրել է նա ու հրապարակել ասածն ապացուցող լուսանկարներ»,-գրել է Մելիքյանը: