Հարավկորեական հետախուզությունը հերքել է Կիմ Չեն Ընի նմանակի մասին լուրերը
ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընը նիհարել է 20 կիլոգրամով, սակայն առողջական խնդիրների նշաններ չունի; Այս մասին հաղորդում է հարավկորեական Ryonghap լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով հետախուզության տվյալները։
Գործակալության տվյալներով՝ Հարավային Կորեայի պետական հետախուզական գործակալությունը երկրի խորհրդարանի փակ նիստում հերքել է լուրերն այն մասին, որ Կիմ Չեն Ընի փոխարեն իբր նրա նմանակն է հայտնվում հանրությանը։ Պարզապես ԿԺԴՀ ղեկավարը նիհարել է։ Վերջերս ամերիկյան լրատվամիջոցները պնդում էին, որ Կիմ Չեն Ընին իբր այս ամառ հեռացրել է իշխանությունից իր քույրը, և փոխարենը հանդես է գալիս նրա կրկնօրինակը։
Ըստ Ryonghap-ի՝ հարավկորեական հետախուզությունն օգտագործել է «արհեստական ինտելեկտ և գիտական այլ մեթոդներ»՝ Կիմ Չեն Ընի առողջությունը նրա նկարներից վերլուծելու համար։