Ռուսաստանում 1 օրում կորոնավիրուսով վարակվել է 40 հազար մարդ
Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվն ավելացել է օրական 40 096-ով՝ հասնելով 8 392 697-ի, սա առավելագույնն է համաճարակի սկզբից ի վեր, ասվում է Հիվանդությունների դեմ պայքարի օպերատիվ շտաբի հինգշաբթի օրը հրապարակված տվյալների համաձայն։
Ռուսաստանի Դաշնությունում կորոնավիրուսից մահացությունների թիվը օրական ավելացել է 1159-ով՝ նախորդ օրվա 1123-ի դիմաց՝ հասնելով 235,057-ի։
Սա համաճարակի սկզբից ի վեր ևս առավելագույնն է։Ապաքինվածների ընդհանուր թիվը կազմել է 7 272 053։