Հնդկաստանը 5000 կմ հեռահարությամբ բալիստիկ հրթիռ է փորձարկել
Չինաստանի հետ աճող լարվածության ֆոնին Հնդկաստանը փորձարկել է վերջերս ստեղծած «Agni-V» միջմայրցամաքային բալիստիկ հրթիռը՝ միջուկային պոտենցիալով, որի հեռահարությունը 5000 կմ է: Այս մասին հաղորդում է «Al Arabia»-ն։
Հաղորդվում է, որ սա հրթիռի առաջին օպերատիվ արձակումն է, որը վերջին անգամ փորձարկվել է 2018 թվականին՝ մինչ ռազմավարական ուժերի հրամանատարության կողմից այն ընդունելը։
««Agni-V»-ի հաջող փորձարկումը համահունչ է Հնդկաստանի հայտարարած քաղաքականությանը՝ ապահովելու վստահելի միջուկային զսպումը, որը հիմնված է նախ զենք չօգտագործելու պարտավորության վրա»,-ասվում է երկրի պաշտպանության նախարարության հայտարարության մեջ: