Թուրքիայի պաշտպանության նախարարը խոսել է Հայաստանի կողմից ականապատ դաշտերի քարտեզները չտրամադրելու մասին
Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը պատասխանել է լրագրողների հարցերին: Այս մասին հայտնում է CNN Türk-ը։
Մասնավորապես, լրագրողի այն հայտարարությանը, թե Հայաստանը ականապատ դաշտերի քարտեզներ չի տրամադրում, Հ.Աքարն ասել է. «Այդ հարցով կապերը շարունակվում են դրանք հնարավորինս արագ տրամադրել համար։ Նախագահ Էրդողանն Ադրբեջան կատարած այցի ժամանակ ընդգծել է, որ տարածաշրջանում կայունության և խաղաղության ստեղծումը կախված է հրադադարից։
Կարևոր է, որ բոլորը նստեն բանակցությունների սեղանի շուրջ, որպեսզի հրադադարը լինի մշտական, ապահովի կայունությունը և ապահովի մարդկանց անվտանգությունն ու բարեկեցությունը։ Թուրքիան երկխոսության ողջամիտ և տրամաբանական լուծումներ է առաջարկում»։