122 հղի կին հոսպիտալացված է, նրանցից 53-ը թթվածնից կախյալ է. Անահիտ Ավանեսյան
Այս պահին ՀՀ-ում մոբիլիզացված են 27 բժշկական կենտրոններ, որոնք սպասարկում են քովիդ պացիենտներին. ընդհանուր առմամբ 3050 մահճակալ այս պահին պրակտիկորեն գրեթե անընդհատ զբաղված է: Այդ մասին այսօր՝ կառավարության հոկտեմբերի 28-ի նիստում ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
Նրա խոսքով, կան ծանր վիճակում գտնվող 1088 և ծայրահեղ ծանր վիճակում գտնվող 307 քաղաքացի, թոքային օդափոխության սարքին միացված է 152 քաղաքացի:
«Ցավով արձանագրեմ, որ այս շտամը բավական ագրեսիվ ընթացք է ունենում նաև հղիների մոտ, և այս պահին էլ մենք ունենք 122 հղի, որոնք հոսպիտալացված են, և որոնցից 53-ի մոտ առկա է թոքաբորբ և թթվածնային կախյալ են»,-ասաց նախարարը: