Պատվաստանյութ են փչացնում. մեկ տասնյակից ավելի բուժաշխատողների նկատմամբ քրգործեր են հարուցվել՝ կեղծ փաստաթղթեր տրամադրելու համար. Փաշինյան (տեսանյութ)
Մեկ տասնյակից ավելի բուժաշխատողների նկատմամբ քրեական գործեր են հարուցվել՝ կապված պատվաստման կեղծ փաստաթուղթ դրամադրելու հետ:
Այս մասին կառավարության այսօրվա՝ հոկտեմբերի 28-ի նիստում ասաց Նիկոլ Փաշինյանը:
Նա ցավ հայտնեց ոչ միայն այն բանի համար, որ բուժաշխատողները նման մոտեցում են ցուցաբերել, այլև ափսոսաց պատվաստանյութերի համար. «Պատկերացնո՞ւմ եք՝ մենք այդքան գումար ենք տվել, ձեռք բերել պատվաստանյութ, իսկ իրենք բացում-թափում են. պատվաստանյութը փչացնում են»,- ասաց Փաշինյանը:
Մանրամասները՝ տեսանյութում