Վերջերս իմ 14 տարեկան աղջիկը վարակվեց կորոնավիրուսով. Փաշինյանն իր ընտանիքի հետ տեղի ունեցածը ներկայացրեց որպես օրինակ (տեսանյութ)
Մեր ընտանիքի 6 անդամից 4-ը պատվաստված են: Այս մասին հերթական անգամ կրկնեց Նիկոլ Փաշինյանը՝ կառավարության նիստում:
Նա նորից կրկնեց, որ տարբեր պատվաստանյութերով են պատվաստվել, իսկ նրա 14 տարեկան աղջիկը՝ Շուշանը և փոքրիկ Արփին չեն պատվաստվել:
Փաշինյանը պատմեց, որ Շուշանը վերջերս կորոնավիրուսով վարակվել էր, բայց իրենցից ոչ ոք չվարակվեց:
Իհարկե, նա չի բացառում, որ կարող էին նաև վարակվել, սակայն վստահեցնում է, որ պատվաստված լինելն է իրենց օգնել:
Մանրամասները՝ տեսանյութում