Ինչի՞, քաղաքացիները միջոցառմանը դիմակո՞վ են լինում. ըստ Փաշինյանի՝ մահերի համար պատասխանատու են պատվաստման հակաքարոզիչները (տեսանյութ)
Ֆոտոներ են տարածում՝ թե տեսեք, նախարարները դիմակներ չեն կրում, ինչի՞ քաղաքացիները միջոցառումներին դիմա՞կ են դնում: Այս մասին կառավարության նստում ասաց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով տարածվող հայտնի մի լուսանկարի, որտեղ նախագահի նստավայրում ընդունելության ժամանակ ոչ ոք դիմակ չէր կրում: Ավելի ուշ նախագահականից պարզաբանում էին տարածել, թե իբր բոլոր ներկաները ՊՇՌ թեստի բացասական արդյունքներով են եղել:
Փաշինյանն իր խոսքում նշեց, որ առհասարակ նկարի հետ կապված շահարկումներն անհիմն են, իսկ պատվաստումների հակաքարոզչություն իրականացնողները պատասխանատու են կորոնավիրոսի մահերի համար:
Մանրամասները՝ տեսանյութում