Աֆղանստանի թարգմանիչները դիմել են ՆԱՏՕ-ի ղեկավարությանը
Աֆղանստանի թարգմանիչները, ովքեր աշխատել են ՆԱՏՕ-ի անդամ երկրների հետ, ցույց են կազմակերպել Քաբուլում՝ ՆԱՏՕ-ի առաջնորդներին կոչ անելով տարհանել իրենց Աֆղանստանից: Այս մասին հաղորդում է «Aamaj News»-ը:
Նշվում է, որ հանրահավաքում հավաքվածների ձեռքին պաստառներ են եղել՝ «ՆԱՏՕ-ի թարգմանիչների կյանքը կարևոր է», «ՆԱՏՕ, մենք քեզ օգնեցինք, հիմա դու պետք է օգնես մեզ»։
Առանձին ուղերձներ են հղվել նաև ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգին;