Չավին համաձայնվել է գլխավորել «Բարսելոնան»
«Ալ-Սադդայի» գլխավոր մարզիչ Չավին շուտով կգլխավորի «Բարսելոնան»: Կատալոնացի նախկին խաղացողը համաձայնել է գլխավորել «Բլաուգրանան», հայտնում է Mundo Deportivo-ն:
Միաժամանակ, պաշտոնական նշանակման համար կողմերը պետք է պայմանավորվեն մի քանի կետերի շուրջ։ Կատալոնական RAC1 ռադիոկայանը հաստատում է Չավիի համաձայնությունը։
Նշվում է, որ իսպանացի մասնագետը կգլխավորի «Բարսելոնան» միջազգային խաղերի ընդմիջումից հետո և նոր կարգավիճակով իր նորամուտը տեղի կունենա «Էսպանյոլի» հետ նոյեմբերի 21-ին կայանալիք խաղում։