Պենտագոնը հայտարարել է ԱՄՆ-ի վրա ԴԱԻՇ-ի հնարավոր հարձակման մասին
ԴԱԻՇ-ը կարող է հարվածել ԱՄՆ-ին առաջիկա վեց ամսվա կամ մեկ տարվա ընթացքում։ Այս մասին հայտարարել է երկրի պաշտպանության փոխնախարար Քոլին Քալը՝ հղում անելով Կոնգրեսում ամերիկյան հետախուզության տվյալներին։
Նրա խոսքով՝ ԴԱԻՇ-ը մտադիր է հարվածներ հասցնել արդեն 2022 թվականին։ Ըստ հետախուզության՝ դա կարող է տեղի ունենալ վեց ամսից մինչև 12 ամիս ընկած ժամանակահատվածում։ «Ներկայումս հետախուզական համայնքը կարծում է, ԴԱԻՇ–ը և Ալ-Քաիդան մտադիր են արտաքին գործողություններ իրականացնել, այդ թվում՝ ԱՄՆ-ի դեմ»,- ասել է Քալը։
Դեռևս պարզ չէ, թե արդյոք թալիբները կկարողանան արդյունավետորեն պայքարել «Իսլամական պետության» դեմ այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն հեռացավ երկրից, ասել է պաշտոնյան։