Որքա՞ն մարդ է աշխարհում մահացել կորոնավիրուսից
Հոկտեմբերի 28-ի դրությամբ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը (COVID-19) հասել է 245 793 895-ի։
Առցանց վիճակագրության համաձայն՝ օրական աճը կազմել է 506298։ Համաճարակի ողջ ընթացքում մահացել է 4,987,910 մարդ, ապաքինվել է 222,795,567 մարդ։
Վարակվածների թվով առաջատարը ԱՄՆ-ն է (46,597,003), 2-րդ տեղում Հնդկաստանն է (34,231,809), 3-րդը՝ Բրազիլիան (21,766,168), որին հաջորդում են Մեծ Բրիտանիան (8,897,149) և Ռուսաստանը (8,352,601)։