Էրդողանն ու Բայդենը Գլազգոյում կքննարկեն Լեռնային Ղարաբաղի հարցը
Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալընը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեք Սալիվանի հետ։
Զրույցի ընթացքում քննարկվել է Գլազգոյում կլիմայական գագաթնաժողովի շրջանակներում երկու երկրների ղեկավարների երկկողմ հանդիպման օրակարգը։ Կողմերը պայմանավորվել են մտքեր փոխանակել F-35-ի, ինչպես նաև Աֆղանստանում, Սիրիայում, Լիբիայում, Ղարաբաղում, Արևելյան Միջերկրական ծովում և Հունաստանում տիրող իրավիճակի շուրջ։
Գլազգոյի գագաթնաժողովը տեղի կունենա հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 12-ը։