ՄԻՊ-ի արձագանքը՝ կապված Թաթոյանի վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին հրապարակման հետ
Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից արձագանքել են այսօր՝ հոկտեմբերի 28-ին մամուլում հրապարակված հոդվածին, ըստ որի՝ «Թաթոյանին ամեն գնով ուզում է իր կողմը գրավել «Ապրելու երկիր» կուսակցության հովանավոր Ռուբեն Վարդանյանը, նույնիսկ ասում են, որ ցանկանում է խորհրդարանական հաջորդ ընտրություններին Թաթոյանին առաջադրել որպես վարչապետի թեկնածու»...
ՄԻՊ-ի արձագանքը, կապված հրապարակման հետ, ներկայացնում ենք ամբողջությամբ.
««Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի վերաբերյալ հրապարակման կապակցությամբ տեղեկացնում ենք, որ Արման Թաթոյանին քաղաքական բնույթի որևէ առաջարկ չի արվել, և նա առնչություն չունի քաղաքական որևէ գործընթացի հետ։
Պաշտպանն իր աշխատանքը շարունակում է իրականացնել ապաքաղաքական սկզբունքով՝ առաջնորդվելով մարդկանց իրավունքների պաշտպանության սահմանադրական բարձր առաքելությամբ»,-ասված է ՄԻպ պարզաբանման մեջ։