Նիդեռլանդները հետաքննում է 33 մարդու մահվան դեպք՝ «ինքնասպանության համար փոշի» գնելուց հետո
Նիդեռլանդների դատախազությունը հետաքննում է առնվազն 33 մարդու մահը` այսպես կոչված, «ինքնասպանության համար փոշի» գնելուց հետո։ Այս մասին հայտնում է «Dutch News»-ը՝ վկայակոչելով գործակալությանը։
Ինչպես գրում է թերթը՝ այս տարվա հուլիսին ինքնասպանության դրդելու մեղադրանքով բերման է ենթարկվել ոմն քաղաքացի Ալեքս Ս.-ն։
Չորեքշաբթի օրը հոլանդական դատարանը սկսել է այս գործով դատավարությունը։