Կա՛մ Իլհամ Ալիևը ստախոս է, կա՛մ իր բանակն իրեն չի ենթարկվում. (տեսանյութ)
«Տարիներ շարունակ Ադրբեջանի նախագահը կոչ է անում խաղաղ բանակցային կարգավորման մասին և դրժում է իր խոստումը: Այստեղից կարելի է եզրահանգում անել, որ կա՛մ Իլհամ Ալիևը ստախոս է, կա՛մ իր բանակն իրեն չի ենթարկվում»:
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդպմանն անդրադառնալով` լրագրողների հետ հանդօպմանն իր տեսակետը հայտնեց ԱԺ «Հանրապետական» խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:
Ըստ նրա` եթե մի ժամանակ կոչ էր արվում երկու կողմերին պահել իրավիճակի կայունացումը, ապա այսօր կան տարաբնույթ մեկնաբանություններ:
«Այսօր կարծես Ադրբեջանին են միայն կոչ անում: Ամեն դեպքում, նախկին խիստ հայտարարություններից հրաժարվել են: Ուղղակի դա «ռեսկի» չի կարող լինել, հասցեական հայտարարություններին անցնելը ներդաշնակ է լինում»,- ասաց Վահրամ Բաղդասարյանը, նկատելով, որ այս հանդիպումից մեծ ակնկալիքներ չունեին: