Ճապոնիան անհանգստացած է Չինաստանի ռազմական ոլորտի արագ արդիականացմամբ
Ճապոնիան, ինչպես տարածաշրջանի մյուս երկրները, անհանգստացած է Չինաստանի ռազմական արդիականացմամբ և ռազմական ակտիվության ընդլայնմամբ; Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Ճապոնիայի նախարարների կաբինետի գլխավոր քարտուղարի տեղակալ Յոսիհիկո Իսոզակին։
«Մենք տեղյակ ենք ԱՄՆ-ի շտաբերի պետերի նախագահ, գեներալ Մարկ Միլիի հայտարարություններից: Մենք ականատես ենք Չինաստանի հիպերձայնային և միջուկային զենքի տեխնոլոգիաների ակտիվ զարգացմանը՝ ուղղված հակահրթիռային պաշտպանությունը հաղթահարելու հարձակողական ուժերի ստեղծմանը:
Մեր երկիրը, ինչպես տարածաշրջանի երկրները և միջազգային հանրությունը լրջորեն մտահոգված ենք անվտանգության խնդրով՝ կապված Չինաստանի ռազմական ներուժի արագ հզորացման և նրա ռազմական ակտիվության ընդլայնման հետ», - ասել է Իսոզակին՝ ի պատասխան Միլիի հայտարարությունը մեկնաբանելու լրագրողի խնդրանքին։