Հիմա Նարեկ Կարապետյանին մեղադրանք կարող են առաջադրել, կալանքի թույլտվության հարցը կքննվի 15:30-ին
Իրանը սպառնում է հարվածել ԱՄՆ միջուկային օբյեկտներինՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է ծառայողական լիազորությունների չարաշահմամբ զորամասից դիզվшռելիքի հափշտակություն կատարելու մեջ
Ուշադրություն. Մեկ շաբաթով երկարաձգվել է քոլեջների ընդունելության էլեկտրոնային հայտագրումը
Տևական ժամանակ է՝ քննչական մարմինն ապօրինաբար բերման է ենթարկում ՀՅԴ անդամներին, ովքեր օրենքով սահմանված պահանջներին համապատասխան նվիրատվություն են կատարել կուսակցությանը. հայտարարությունՔննչական կոմիտեի ներկայացուցիչները Շանհայում ենՖրանսիայի խորհրդարանը հաստատել է 15 տարեկանից փոքրերի կողմից սոցցանցերի օգտագործումն արգելող օրենքըՔննիչին բացարկ կհայտարարվի, կհրաժարվենք առերեսումներից. Երեմ ՍարգսյանԳագիկ Ծառուկյանին ձեռնաշղթաներով և ոստիկանների ուղեկցությամբ ՔԿ-ից տարան բանտ․ հավաքվածները ծափահարում էին նրան (տեսանյութ)Աշխատատեղերի թիվը 2017-ի հունիսի համեմատ աճել է 301 978-ով․ Պապոյան
Ինձ թույլ չտվեցին լինել Ծառուկյանի պաշտպանը, հեռացրին վարույթից, ապօրինության գագաթնակետն է․ պաշտպան (տեսանյութ)
Հայաստանի անձնագիրը Henley & Partners-ի վարկանիշում 73-րդն է. ԶաքարյանԻրանն ունի իրավական որոշում, համաձայն որի Գագիկ Ծառուկյանը ոչ թե մեղավոր է, այլ՝ տուժող. ԱբովյանՄեծամորում 27-ամյա վարորդը «Mercedes»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնի, ով հիվանդանոցում մահացել էԼևիտանի ձայնով` իմ մասին քրեական հերթական կլիպն էր. թե դա ինչ ասելու բան էր. Ասլանյան (տեսանյութ)Պաշտոնական գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ Ռուբեն Վարդանյանի գործի վերաբերյալ․ Սիրանուշ Սահակյան
Ինչպես է երեկ զինվորը կյանքից զրկվել․ նոր մանրամասներ
Զախարովան արձագանքել է Զելենսկու կադրային փոփոխություններինԱրագածոտնի թեմը հրավիրում է միասնական ժամերգությանԱՄՆ-ի զինված ուժերը հարվածներ են հասցրել Իրանի տարածքում գտնվող ռազմական օբյեկտներինՆույնիսկ դավաճանն ու ուրացողը, մարդասպանն ու հանցագործն են իրենց ավարտուն հանցանքը համարում հաղթանակԱռանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ
Մեքենան հայտնվել է ջրագիծ անցկացնելու համար փորված փոսում
Իշխանությունը գունազարդ հաղորդագրությամբ հերթական փուչիկն է փչել, անունը դրել՝ քրեական գործ. Տիգրան ԱբրհամայանՌուբիոն Իրանի վերաբերմունքը ԱՄՆ-ի հետ բանակցությունների նկատմամբ անլուրջ է անվանելԿյանքից հեռացած զինծառայող Նարեկ Թորոսյանը Չարենցավանից էր՝ տան միակ որդինԻրանական անօդաչու թռչող սարքերը հարձակվել են Քուվեյթում գտնվող ամերիկյան բազայի վրա
Գագիկ Ծառուկյանին ձեռնաշղթաներով բերեցին քննչական մարմին (տեսանյութ)
Տարադրամի փոխարժեքը՝ հուլիսի 21-ի դրությամբԵրևանում սպшնվել է Ինդոնեզիայի քաղաքացի
Հայաստանի բուհերում շուրջ 3100 տեղ թափուր է մնացել. ինչով է սա պայմանավորված
Ռուսաստանում Wildberries-ի պահեստները կրկին հարձակման են ենթարկվել. կան վիրավորներՏԿԵ նախարարությունում կադրային փոփոխությունները շարունակվում են. Նիկոլ Փաշինյանը դժգոհ է նաև Արմեն Սիմոնյանի աշխատանքից. «Ժողովուրդ»Ուկրաինական անօդաչուների հարձակումների հետևանքով հրդեհ է բռնկվել Կրասնոդարի Արմավիրի նավթի պահեստում
Լոռու ՔՊ-ական մարզպետի էժանագին փիառն ու սուտը
Միխայիլ Դրապատին կդառնա Ուկրաինայի զինվшծ ուժերի նոր գլխավոր հրամանատարը․ ԶելենսկիԳուրգեն (Գագիկ) Մելքոնյանը հրաժեշտ է տալիս պատգամավորական մանդատին. Սկանդալներն ու ունեցվածքի շարժը՝ պաշտոնավարման ընթացքում. «Ժողովուրդ»Լուկաշենկոն հանձնարարել է բերքահավաքի ժամանակ «գլուխ պահողներին» ուղարկել բանակ, պաշտոնյաներին էլ տանել կոմբայնով բերք հավաքելու5 տարի անց կրկին վերաբացվել է Մհեր Սեդրակյանի՝ «Թոխմախի Մհերի» դեմ հարուցված քրեական գործը. «Ժողովուրդ»Այսօր՝ ժամը 10:00-17:00-ը, լույս չի լինիԱԺ աշխատակազմի ղեկավար կնշանակվի Դավիթ Համբարյանը. ով է նա. «Ժողովուրդ»Երևան քաղաքի Նազարբեկյան թաղամասում այրվել է խոտածածկույթՄԱԿ-ը հայտնում է՝ աշխարհում սովի մակարդակը նվազել է, սակայն վտանգները պահպանվում ենՍպիտակ տունը դժգոհ է Էդվարդ Միլիբենդին Մեծ Բրիտանիայի ԱԳՆ ղեկավար նշանակելու կապակցությամբԱվտովթար Լոռու մարզում․ 3 վիրավորներից մեկը ռեանիմոբլիով տեղափոխվել է Երևանի ԲԿՉեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում «Արարատ-Արմենիան» հաղթեց «Շեմրոկ ՌովերսինՎահան Կոստանյանը Կանադայի Սենատում քննարկել է երկկողմ համագործակցության ընդլայնումըՄեծամորում 27-ամյա վարորդը «Mercedes»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնի, ով հիվանդանոցում մահացել էԾառուկյանն ու իրանցին առերեսվեցին, ցուցմունքների մեծ մասը սուտ էր, դա ցույց ենք տվել. պաշտպան (տեսանյութ)Հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Նազարբեկյան թաղամասում․ դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ
Մամուլ

«Այս գործելաոճը բնորոշ է միայն ապիկար իշխանություններին, տոտալիտար համակարգին». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

«Պաշտոնյայի, քաղաքացու նկատմամբ ուժային գործիքակազմի գործադրումը հիմնականում բնորոշ էր Խորհրդային Միության ժամանակաշրջանին, երբ այլակարծությունը խեղդված էր: Հիմա 21-րդ դարն է, ու նման գործելաոճը բնորոշ է միայն ապիկար իշխանություններին, որոնք որևէ կերպ չեն կարողանում քաղաքակիրթ ձևով, ժողովրդավարական ընթացակարգերի միջոցով կառավարում իրականացնել: Արդյունքում, ստիպված ուժային լծակներ են գործադրում: Նմանատիպ գործելաոճը բնորոշ է հիմնականում տոտալիտար համակարգին:

«Փաստի» հետ զրույցում նման կարծիք է հայտնում հանրային կառավարման փորձագետ Սիրանուշ Սերոբյանը, որի հետ զրույցում կառավարման մի շարք հարցերի ենք անդրադարձել: Նա շեշտեց, որ այսօր իշխանությունները պարտադրանքին բնորոշ մեթոդներ են կիրառում անգամ փոքր հարցերում:

«Օրինակ է պատվաստումների գործընթացը, երբ գործատուներին ստիպում են անիմաստ որոշումները կյանքի կոչել, քաղաքացիներին չթողնել աշխատանքի, ինչ է թե պատվաստված կամ թեստավորված չեն: Նման փոքր դետալներով ազդեցություն են ուզում գործել քաղաքացիների վրա՝ թե՛ հարվածելով մարդկանց գրպանին, թե՛ փորձելով հասնել մտածելակերպի փոփոխության: Բայց չեն գիտակցում, որ այդ լծակների կիրառումը վանում է քաղաքացիներին, քաղաքացի-իշխանություն կապն էլ ավելի է խզվում: Այդ պատնեշն այսօր ծայրահեղ չափերի է հասել, ինչի արդյունքն ու ապացույցը վերջին ՏԻՄ ընտրություններում իշխանության պարտությունների շղթան էր: Սխալ ու վատ կառավարումը հանգեցրեց վստահության կորստին: Մեծ հաշվով, փոքր դետալներն ամբողջացնում են կառավարման ձախողումների շղթան»,ասաց նա:

Ս. Սերոբյանի խոսքով, բացառապես ուժային լծակներին ապավինելն անկարողության նշան է. «Եթե ղեկավար մարմինը չի կարողանում օրենքի ուժով, օրենսդրական նախաձեռնությունների, քննարկումների միջոցով որևէ գործողություն իրականացնել, արդյունքում նման ճնշումներ, բռնաճնշումներ են լինելու: Այսինքն, սեփական իշխանության ապիկարությունը բարդում են հասարակ քաղաքացիների ու պաշտոնյաների վրա: Սովորաբար, երբ անկարող են տարատեսակ լծակներ օգտագործել, վերջին հույսը մնում է ուժային լծակների կիրառումը: Ժողովրդավարական հիմնական սկզբունքներով իրավիճակ չեն կարողանում կարգավորել, գործի են դնում ուժային լծակները, որ ցանկացած որոշում տեղ հասցնեն բռնի ուժով: Այսօր ժողովրդավարությունից ոչինչ չի մնացել մեր երկրում, միայն հասկացությունն է մնացել, այն էլ՝ միայն մեր բառաֆոնդում: Ժողովրդավարությունը մի շարք կարևորագույն դրույթներ ունի, որոնք մեզ մոտ այնքան խեղաթյուրված են: Մեր պետությունը 10-20 տարի հետ է գնացել այս տեսանկյունից: Ժողովրդավարության մասին մենք կարող ենք խոսել միայն այն դեպքում, երբ երկրում իշխանափոխություն իրականացվի, բացի այդ, ազգանունների փոփոխության փոխարեն լուրջ կադրային քաղաքականություն վարվի, լինի նաև քաղաքական կամք»:

Նրա խոսքով, այսօր իշխանության գործելաոճում կան պարապուրդին բնորոշ բոլոր բաղադրիչները. «Իշխանությունն անգործություն է դրսևորում, որևէ պարտականություն իր վրա չի վերցրել, ու քաղաքացին ինքն է հոգում իր սոցիալական հիմնախնդիրները: Այսօր կրթական համակարգը բարձիթողի, առողջապահականը՝ ծայրահեղ բարձիթողի վիճակում են: Քաղաքացին այսօր անտեսված է»:

Ինչ վերաբերում է ընդդիմության նկատմամբ դրսևորվող վարքագծին նաև Ազգային ժողովում, մեր զրուցակիցը նշեց. «Իշխանությունը որևէ քայլ չի ձեռնարկում, անպատասխան է թողնում ընդդիմության բոլոր հարցերը, ինչպես նաև չի թողնում, որ ընդդիմությունն օրենքով սահմանված իր լծակները կիրառի: Ամեն դեպքում, այս մեծամասնության պարագայում նույնիսկ ազդեցություն ունենալու դեպքում ինչ լծակ էլ ընդդիմությունը փորձի կիրառել, իշխանությունը ճնշելու է դրանք. իրենց ձեռքում են և՛ օրենսդիր, և՛ գործադիր, և՛ դատական իշխանությունները, ինչպես նաև ուժային բոլոր կառույցները:ԱԺ-ում փոքր քննարկման ժամանակ, երբ որևէ բան չի համապատասխանում իշխանության տեսակետի հետ, ուժային կառույցները մտնում են դահլիճ: Սա պետական ապարատում կառավարման տեսանկյունից նորմալ երևույթ չէ: Խորհրդարանում ընդդիմության գրագետ, բանիմաց և փորձառու ներկայացուցիչներ ունենք, բայց երբ իշխանությունում անգրագետ կադրեր են, կա նաև խնդիր մարդկային շփման տեսակետից, ուստի խաթարում է առաջանում:

Այս պայմաններում ընդդիմություն-իշխանություն երկխոսություն չի կարող լինել: Հնարավոր չէ երկխոսություն գտնել մի իշխանության հետ, որը որևէ ինֆորմացիա չունի ճիշտ ու արդյունավետ կառավարման՝ անգամ տեսությունների մասին: Այս պարագայում գործնական կիրառական մակարդակում ինչպե՞ս կարող ենք իրենցից կառավարում սպասել: Այսօր բարձիթողի իշխանություն կա: Զուգահեռ՝ առկա է ընդդիմության որոշակի պայքար, ինչն արդյունք չի կարող տալ, որովհետև կա լծակների բացակայության խնդիր, չկա երկխոսության գնացող ու քաղաքական կամք ունեցող իշխանություն»:

Սերոբյանի դիտարկմամբ, այսօր Հայաստանում ժողովրդավարության որևէ մեխանիզմ չի գործում, ըստ որի ընդդիմությունը կարողանա իրեն լավագույնս դրսևորել: Փոխարենը իշխանությունն անընդհատ թիրախներ է ընտրում. «Իրենք չեն ուզում, որ իրենց անգործությունն ու ապօրինությունները հանրայնացվեն: Ու վախերը փակելու համար նրանք կառչել են անձանցից, այն անձանցից, որոնք օբյեկտիվ ու օպերատիվ են աշխատում: Ջայլամի քաղաքականություն են վարում՝ սեփական անգործությունը, սեփական վախերն ու ապօրինությունները քողարկելու համար: Իրենց տեսանկյունից իրենց «վնաս» տվող անձանց ուզում են չեզոքացնել: Խոսքը թե՛ գիտելիքի, թե՛ ռեսուրսի առումով իրենց համար «վտանգավոր» անձանց չեզոքացման մասին է, ինչի արդյունքում ուզում են համակարգում միակը դառնալ:

Օրինակ՝ ՄԻՊ-ը միակ գործուն կառույցն է, իրականացնում է այն ամենն, ինչը պետք է պետական ապարատն իր ուսերին վերցներ: Նույն պետական ապարատի բացերը լրացնում է ՄԻՊ-ը, նա չլինի՝ ի՞նչ ենք անելու: Ո՞վ է ինֆորմացնելու մեզ, պաշտպանելու մարդու իրավունքները: Ու, փաստորեն, ՄԻՊ-ը թիրախավորվում է: Եթե այդ կառույցը ևս ենթարկեցվի իշխանությանը, նույն ուժային կառույցների օրինակին ականատես կլինենք: Այսինքն, ինչ ասեն վերևից, այն էլ կանեն: Ընդհանուր առմամբ, մի լծակի կողմից իրականացվող կառավարումը ահռելի փլուզումների է բերելու, ինչի հետևանքները մենք արդեն 3 տարի տեսնում ենք: Մեծ հաշվով, ամեն ինչ մոնոպոլացնելու մոլուցքը, մենիշխանությունը բացասական հետևանքների է հանգեցնելու, ինչին ականատես ենք եղել նաև պատերազմի ու դրա թողած հետևանքների տեսքով»:

Նա շեշտեց, որ այս իշխանությունը, որն անգամ ներքին հարցերում չի կարողանում կազմակերպչական հմտություններ դրսևորել, միջազգային հարթակներում առավել ևս չի կարող:

«Հասարակ դիմակ կրելու օրինակը կարող եմ բերել: Այս պարագայում ինչպե՞ս կարող են միջազգային հարթակներում մեր դիրքորոշումը ներկայացնել: Սոցիալառողջապահական խնդրի անգամ մեկ տոկոսը չեն կարողանում կազմակերպել, ինչպե՞ս են միջազգային հարթակներում մեր ձայնը բարձրացնելու, Արցախյան հիմնահարցի հետ կապված դիրքորոշում արտահայտելու: Մենք այսօր չունենք անձ, կառավարիչ, ղեկավար, որը միջազգային հարթակում կարող է պատվով ներկայացնել մեր երկիրն, ու մենք ստանանք այն դրական օգուտները, որն անհրաժեշտ է մեզ: Քննարկվում է, որ նոյեմբերի 9-ին նոր խայտառակ փաստաթղթի կնքում է սպասվում, բայց մինչ օրս իրազեկված չենք՝ ինչի մասին է խոսքը, ինչի շուրջ են բանակցում, որևէ մեկը տեղյակ չէ, թե այս անգամ ինչ են տալիս թշնամուն ու ինչի գնով: ՌԴ նախագահը հայտարարեց, որ սահմանագծման, սահմանազատման հարցերը լուծվելու են մեր և ադրբեջանական կողմի միջև, բայց մենք այսօր բանակցող չունենք, ինչը նշանակում է, որ կրկին կորուստներ ենք ունենալու, քանի որ չկա նաև ազգային օրակարգ, չունենք հստակ կանոնակարգ, փաստաթուղթ, որի շուրջ պետք է բանակցենք: Փոքր երկրների համար առավել ևս կարևոր է միջազգային հարաբերությունների զարգացումը, բայց այսօր մեր բոլոր միջազգային կապերը խզված են»,-եզրափակեց մեր զրուցակիցը»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: