Շիրակի մարզպետը հրաժարվել է ավագանու մանդատից
Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը հրաժարվել է Գյումրիի ավագանու անդամի մանդատից: Թիվ 31 ԸԸՀ նախագահ Տիգրան Ղազարյանի փոխանցմամբ, մանդատից հրաժարվելու դիմումներ են ներկայացրել նաեւ ՀՀԿ-ի կողմից քաղաքապետի թեկնածու, Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հորեղբորոդին` Արտյոմ Ղուկասյանը, «Բալասանյան» դաշինք կուսակցության ընտրական ցուցակից 13-րդ համարի թեկնածու Նիկոլայ Ղազարյանը: