Փաշինյանը հարգանքի տուրք է մատուցել հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակին (տեսանյութ)
Նիկոլ Փաշինյանն այսօր Ազգային ժողովի այգում մասնակցել է 1999 թվականի հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհ դարձած պետական և քաղաքական գործիչների հիշատակի արարողությանը: Այս մասին հայտնում են Փաշինյանի աշխատակազմից։
Վարչապետը ծաղիկներ է խոնարհել հուշակոթողի մոտ՝ հարգանքի տուրք մատուցելով ոճրագործության զոհերի հիշատակին: