Ձախողված ընդդիմությունը ցանկացած իշխանության համար նվեր է. Սիմոնյանը նկատել է՝ Կիպրոսի ակցիայի պաստառների մեջ տառասխալներ կային (տեսանյութ)
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը ձախողված է գնահատում ընդդիմության գործունեությունն ԱԺ-ում: Այդ մասին նա ասաց լրագրողների հետ զրույցում՝ գնահատելով Կիպրոսում իր դեմ կազմակերպված բողոքի ակցիան:
Նա նշեց, որ ինքն անձամբ կարող է նման ակցիաներ կազմակերպել աշխարհի ցանկացած կետում: Ալեն Սիմոնյանը նկատել է՝ պաստառների վրա անգամ տառասխալներ կային:
ԱԺ նախագահի որակմամբ նման ձախողված ընդդիմությունը ցանկացած իշխանության համար պարզապես նվեր է:
«Կատարյալ ձախողված գործունեություն է իրականացնում այսօր խորհրդարանական ընդդմությունը, բայց դա իրենց խնդիրն է, իրենց ընտրողների խնդիրն է»,-ասաց Ալեն Սիմոնյանը:
Նրա դիտարկմամբ, ընդդիմությունն առաջարկելու որևէ բան չունի, այդ իսկ պատճառով նման ակցիաները «մաքսիմումն են», որ նրանք կարող են կատարել:
Ալեն Սիմոնյանը նշում է, որ ընդդիմությունը կարող է փողոց վերադառնալ, շոուներ սարքել, բայց կարևորը այն է, որ այդ ամենը բովանդակալից լինի:
«Ընտրություններից առաջ էլ փողոցում էին՝ ի՞նչ եղավ»,- ասաց նա:
Մանրամասները՝ տեսանյութում