Շղթայական ավտովթար՝ Երևանյան լճի մոտ․ բախվել են ԿամԱԶ-ը, երթուղային ավտոբուսը, ոստիկանական մեքենան և ոչ միայն
Քիչ առաջ շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանի Բագրատունյաց փողոցում՝ Երևանյան լճի մոտակայքում։ Այդ մասին հայտնում է NEWSPRESS.am—ի թղթակիցը։
Բախվել է 4 մեքենա, այդ թվում՝ ԿամԱԶ, երթուղային ավտոբուս և ճանապարհային ոստիկանության ավտոմեքենա։
Երթուղային ավտոբուսը բախվել է ոստիկանական մեքենային։ Հետևից ընթացող մեքենան, ըստ երևույթին, արգելակել է՝ ավտոբուսին չբախվելու համար, բայց հետևից ընթացող ԿամԱԶ-ն էլ հարվածել է այդ մեքենային։
Վիրավորների և զոհերի մասին առայժմ հայտնի չէ։