Ղրիմի մասին Զելենսկու հայտարարությունները տարածքային պահանջներ են Ռուսաստանին. Պեսկով
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով Թուրքիայի կողմից Ուկրաինային անօդաչու թռչող սարքերի մատակարարումը; Նա նշել է, որ մտավախությունները հաստատվել են, մատակարարումները կարող են հանգեցնել բացասական հետևանքների և ապակայունացման, հայտնում է Ria.ru-ն։
«Մենք իսկապես հատուկ, լավ հարաբերություններ ունենք Թուրքիայի հետ, բայց այս դեպքում, ցավոք, հաստատվում են մեր մտավախությունները, որ ուկրաինացի զինվորականներին զենքի նման տեսակների մատակարարումը կարող է հանգեցնել շփման գծում իրավիճակի ապակայունացման»,- ասել է Պեսկովը։
Այնուհետև, Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարը մեկնաբանել է Ղրիմի վերաբերյալ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հայտարարությունը. «Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հայտարարությունները «Ղրիմը վերադարձնելու մտադրության մասին» տարածքային պահանջներ են Ռուսաստանին։ Նա նշել է, որ նման հայտարարությունները կարող են ունենալ իրենց բացասական կողմը։