Աֆղանստանի հետ սահմանին սպանվել են Պակիստանի ոստիկաններ
Աֆղանստանի սահմանի մոտ անհայտ զինյալների հարձակման հետևանքով Պակիստանի ոստիկանության պարեկային ծառայության 4 մարդ է զոհվել, հայտնում է Associated Press-ը։
Հաղորդվում է, որ միջադեպը տեղի է ունեցել անցած գիշեր՝ սահմանամերձ Խայբեր Փախթունխվա նահանգի Լակկի Մարվատ քաղաքում: Ահաբեկչական կազմակերպություններից ոչ մեկը դեռ չի ստանձնել հարձակման պատասխանատվությունը։
Պակիստանի ոստիկանության ներկայացուցիչ Ումար Խանը չի հայտնել միջադեպի մանրամասները, սակայն նշել է, որ հանցագործների որոնումները դեռ շարունակվում են։ Սպանված ոստիկաններին հուղարկավորել են չորեքշաբթի առավոտյան, ասել է նա։