1 օրում Ռուսաստանում կորոնավիրուսից մահացել է 1106 մարդ
Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացությունների թիվն ավելացել է 1123-ով՝ նախորդ օրվա 1106-ի դիմաց, սա առավելագույնն է համաճարակի սկզբից ի վեր։
Ընդհանուր առմամբ, համաճարակի սկզբից մահացել է 233,898 հիվանդ, հայտնել է վարակի դեմ պայքարի դաշնային օպերատիվ շտաբը։
Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվն ավելացել է օրական 36 582-ով, միևնույն ժամանակ արեն իսկ երկու շաբաթ է, ինչ օրական ավելի քան 30 հազար մարդու մոտ ախտորոշվում է կորոնավիրուս։ Վարակվածների ընդհանուր թիվը հասել է 8 352 601-ի։