Եթե կառավարությունը ժողովրդի հարցերը չի լուծում՝ ինչի՞ հրաժարական չի տալիս. հադրութցիները փախստականի կարգավիճակ են ուզում (տեսանյութ)
Մեզ փախստականի կարգավիճակ չեն տալիս, քանի որ ինչ-որ մեկից վախենում են. ումի՞ց են վախենում: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Հանուն Հադրութի» ՀԿ նախագահ Լևոն Հայրյանը:
Նա նկատում է, որ մինչև իրենք փախստականի հարց չլուծվի՝ իրենք չեն կարող ոչինչ անել: Թեև փորձում են աշխատել ու իրենց օրվա հացը վաստակել, բայց փաստաթղթային շատ խնդիրներ են ունենում: Հիմա հադրութցիները պահանջում են միայն կարգավիճակ:
«Ինձ թվում է՝ ռուս խաղաղապահներն են խանգարում, նրանք չեն թողնում մեզ փախստականի կարգավիճակ տալ»,-ասաց Լևոն Հայրյանը:
Նա նաև նկատեց, որ կառավարությունն իրենց խնդրով չի զբաղվում:
«Եթե կառավարությունը ժողովրդի հարցերը չի լուծում՝ ինչի՞ հրաժարական չի տալիս»,-ասաց նա:
Մանրամասները՝ տեսանյութում