Սլովենիայում ամբողջությամբ անհետացել է Տրիգլավ սառցադաշտը, որը լեռան վրա գոյություն ուներ հազարավոր տարիներԱՄՆ-ում ձերբակալել են ինքնաթիռը առևանգելու և կործանելու սպառնալիքներ հնչեցրած ուղևորինԱռանց սերտիֆիկատի՝ «էկո», «բիո» և «օրգանական» բառերը անվանումներում օգտագործելն անթույլատրելի էՎրաստանում մի շարք համեմունքներում հայտնաբերվել են վտանգավոր խմբի արգելված ներկանյութերՌուսաստանի նախագահը հայտարարել է Իրանում ատոմակայանի շինարարությունը շարունակելու մասինԷրդողանը Մակրոնին հրավիրել է մասնակցելու Թուրքիայում կայանալիք COP31-ի գագաթնաժողովինԱդրբեջանի նախագահի աշխատակազմի նախկին ղեկավարը դատապարտվել է 14 տարվա ազատազրկմանՍա է հայկական մրցավարության իրական դեմքը. Նոայի արձագանքը՝ Հենրիկ Նալբանդյանի գործողություններինՆիդեռլանդների սաֆարի պարկում ընձառյուծը հոշոտել է 40 տարվա աշխատանքային փորձ ունեցող աշխատակցուհունԹուրքական և ադրբեջանական լրատվամիջոցներն արձագանքում են Սփյուռք-Փաշինյան հակադրության հոդվածինԸնտանեկան բռնության դեպքերում տուժողը չպետք է ստիպված լքի իր տունը․ ՆԳ նախարարԿԳՄՍՆ-ն ու «Որմնանկար-մոնումենտալ ժառանգություն» հիմնադրամը համագործակցության հուշագիր են ստորագրելՍաուդյան Արաբիայի հակաօդային պաշտպանության ուժերն Էր Ռիադի ուղղությամբ արձակված հրթիռներ են խոցելՈւկրաինայի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի բանակցությունները ԱՄԷ-ում նախնական պլանով կանցկացվեն նոյեմբերի 4-ինՀութիները հարվածել են Սաուդյան Արաբիայի ՊՆ շենքինՄելանյա Թրամփը հայտարարել է Ալյոշկիում հրադադարի գոտու ընդլայնման մասինԱրարատի մարզում «Opel Combo»-ն վրաերթի է ենթարկել 75-ամյա հետիոտնին․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համարՊարոն Կարապետյան, բարեկամաբար տեղեկացնում եմ, որ Ձեզ խաբել են․ ՊապոյանՄիասնական ժամերգություն կկատարվի Ղազարավանի Սուրբ Նարեկ վանքում24 ժամ ջուր չի լինիՀՀ–ում հունվար-սեպտեմբերին գյուղատնտեսության ծավալը նվազել է 4.8 տոկոսով. վիճակագրական կոմիտեՄաքուր ու զուլալ Հրազդան գետը վերածվել է ցեխաջրի․ ShamshyanԳեղարքունիքում «BMW»-ի վթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 26-ամյա կինը մահացել էՎլադիմիր Պուտինը Կրեմլում բանակցություններ է վարում Իրանի նախագահի հետ․ մանրամասներԹուրքիան ինտերնետի ազատության ցուցանիշով Եվրոպայում վերջինն էՀՀ խաղաղության ձգտումը համահունչ է տարածաշրջանի մյուս երկրների նպատակներին․ Իտալիայում ՀՀ դեսպանՀաքերները հարձակվել են Իտալիայի խորհրդարանի համակարգչային համակարգերի վրա. տուժել է նաև Ջորջա Մելոնիի փոստըՔասախ գյուղում գnղություններ կատարած տղամարդը կալանավորվել էՌուսաստանը դեռ չի քննարկում, թե ով կներկայացնի Եվրոպան Ուկրաինայի շուրջ բանակցություններում․ Ուշակով«Telegram» և «WhatsApp» հավելվածներում ստեղծվել են կեղծ օգտահաշիվներ․ ԲԸՏՄՀիբրիս և խուցպա․ կառավարության փաստացի պետի հանդգնությունն ու սպասվող վախճանը․ քաղաքագետՆիդերլանդների ԱԳ նախարարը ծանոթացել է հայկական ծաղիկների արտահանման հնարավորություններինՄեծ Բրիտանիան և Լեհաստանը համատեղ զորավարժություններ կսկսեն Բալթիկ ծովումԵվրոպան դեռ չի մասնակցում ուկրաինական հակամարտության շուրջ բանակցություններին. ՊեսկովԼավրովը ռուսական դիզվառելիքի գործարքը ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև համարել է գործնական պայմանավորվածությունՉինական ընկերությունները խզում են Մբապեի հետ գովազդային պայմանագրերըՀայաստան կժամանի Սլովենիայի արտաքին և եվրոպական գործերի նախարարըՀայկավանի 20-ամյա բնակչուհու տնից հшփշտակել են 16 հազար ԱՄՆ դոլար, ոսկյա զարդեր և բջջային հեռախոսՔՏՀԱՏՄ ղեկավարի անունով ստեղծվել են կեղծ օգտահաշիվներԳազատար է վնասվել. մի շարք հասցեներում գազ չի լինիԱդրբեջանը ՌԴ-ի համար կայուն և հուսալի գործընկեր է բազմաթիվ ոլորտներում․ ՊուտինԳևորգ Թադևոսյանն ըմբշամարտի աշխարհի առաջնությանը բրոնզե մեդալ է նվաճելՀՀ–ում հունվար–սեպտեմբերին գյուղատնտեսության ծավալը նվազել է 4.8 %–ով. վիճակագրությունՄեղադրական վերդիկտ՝ դատավորին վիրավորելու համար մեղադրվող փաստաբան Ա.Ս.-ի նկատմամբՀայաստան կժամանի Սլովենիայի Հանրապետության արտաքին և եվրոպական գործերի նախարարըԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատից վերջին տարիներին մենք ստացել ենք շուրջ 56 մլրդ դրամ շահաբաժին. ՏԿԵ փոխնախարարԷկոպարեկները հայտնաբերել են վնասվածք ստացած եղեգնակատու (տեսանյութ)TRIPP պայմանագիրը կարելի է վավերացնել միայն այն բանից հետո, երբ ՀՀ կառավարությունը ներկայացնի երեք երաշխիք. ԶուրաբյանԱՄՆ ռազմածովային ուժերն ավելացրել են Իրանի մերձակայքում տեղակայված մարտական նավերի թիվը
Բաքվի դատավճիռը հերքում է ինքն իրեն. Հայ դատի կենտրոնական խորհրդի հատուկ զեկույցը
Տնտեսություն

Ժողովրդական կոչված իշխանությունը քյասիբին էլ կարտոֆիլից է զրկում․ պատգամավորը ներկայացրեց թանկացումների չափերը՝ ըստ պաշտոնական վիճակագրության (տեսանյութ)

ԿԲ խորհրդի անդամի թեկնածուն որևէ բովանդակային ու հստակ պատասխան չտվեց մեզանում արձանագրվող գների աճի և ձեռնարկվելիք քայլերի մասով, մինչևդեռ ՀՀ սահմանադրության համաձայն՝ ԿԲ-ի գլխավոր ֆունկցիան գների կայունության ապահովումն է։ Սահմանված է, որ գնաճի առավելագույնը պետք է լինի 5,5 տոկոսը։ Այս տարվա հունվար-սեպտերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ սպառողական գների ինդեքսը 6,7 տոկոսով ավելացել է, իսկ այս տարվա սեպտեմբերին նախորդ տարվա համեմատ գներն ավելացել են 8,9 տոկոսով։ Այս մասին այսօր Ազգային ժողովում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը։ 

Նա ներկայացրեց որոշ ապրանքատեսակների գները՝ ըստ պաշտոնական վիճակագրության։ 

«Սննդամթերքը և ոչ ալկոհոլային խմիչքը մեկ տարում թանկացել են 15,4 տոկոսով, ալկոհոլային խմիչն ու ծխախոտը՝ 9,3 տոկոսով, հագուստն ու կոշիկը՝ 12,4տոկոսով, տրանսպորտը՝ 8,8 տոկոսով։ Թանկացել են հացաբուլկեղենը, ձուն, ձուկը, մսամթերքը, բանջարեղենը։ Նախկինում ատելի, իսկ ներկայումս իշխանությունների սիրելի դարձած հայտնի օլիգարխին պատկանող բիզնեսում թռիչքաձև աճ կա՝ շաքարավազը ռեկորդային՝ 31,1 տոկոսով է թանկացել։ Այլ ռեկորդակիր ապրանքատեսակներ էլ կան։ Եվ այս ամենն այն իշխանության պայմաններում, որը 2018 իշխանափոխությունից առաջ գների աճի դեմ հանրահավաք էր անում, մեղադրում էր նախկին իշխանության այն ներկայացուցչին, որն ասում էր, թե աղքատը թող միս չուտի, այլ քյասիբի կարտոֆիլով յոլա գնա։ Հիմա ժողովրդական կոչված իշխանությունը քյասիբին էլ կարտոֆիլից է զրկում։ Դրանից առաջ էլ իր նախարարներից մեկի շուրթերով խորհուրդ էր տալիս «ժող ջանին» ոսպի ու այլ ապրանքատեսակների փոխարինիչներ գտնել ու յոլա գնալ»,- ասաց Մանուկյանը։

Պատգամավորն անդրադարձավ նաև թոշակի նվազագույն շեմը 2100 դրամով բարձրացնելու իշխանության որոշմանը։

«Թոշակառուների 3 տոկոսի համար թոշակը 2100 դրամով ավելացնում են, թմբկահարում այդ մասին, բայց գների աճի այնպիսի պատկեր է, որ այդ 2100 դրամը նույնիսկ այդ 3 տոկոսին էլ չի օգնի։ Փոխարենն իշխանավորներն իրենք իրենց եկամուտներն են ավելացնում՝ պարգևավճարների ու պետական բյուջեի միջոցների հաշվին ասֆալտային ու այլ տենդերների հաղթեցման միջոցով։ Առաջին սպառման ապրանքների գների աճի դեմ ոչինչ կամ գրեթե ոչինչ չի արվում։ Եվ սա այն իշխանության դեպքում, որն իշխանափոխությունից հետո հայտարարում էր, որ իրենք հիմա մոնոպոլիաները կվերացնեն ու գներն ավտոմատ կիջնեն։ Գները չեն իջնում։ Հակառակը՝ բարձրանում են։ Դա նշանակում է, որ կա՛մ մոնոպոլիաների դեմ չեն պայքարում ու հիմա իրենք են դարձել մոնոպոլիստներ՝ թալանելով ժողովրդին, կամ էլ ընդդիմադիր եղած տարիներին ստել են մոնոպոլիաների մասով ու պոպուլիզմով զբաղվել։ Երկուսից մեկը։

Ի դեպ, իշխանափոխությունից հետո հայտարարվում էր, որ ժողովրդավարության բաստիոն ենք դարձել, հասել ու անցել ենք ամերիկաներին՝ զարգացած երկրներին։ Հիմա իրենք ամերիկաների մակարդակի գներն են ապահովում ժողովրդի համար՝ աֆրիկյան հետամնաց երկրների ժողովուրդների եկամուտներ ապահովելով։ Հեղափոխական փարիսեցիությունը հենց սա է, որ կա։