ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարիՌոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումըՄիրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի թեմաներըԱլբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները պատմության մեջ են որպես հերոսներ․ ԱբրահամյանՊեսկով․ պետք է հնարավորինս արագ վերսկսել Պետդումայի աշխատանքը նոր կազմովՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելԽորեն Ա. Կեդրոնի հոգաբարձությունը ստացել է Վեհափառ Հայրապետի օրհնությունըԵրուսաղեմում 9-ամյա հայ տղայի դեմքին պղպեղային սփրեյ են փչելԼեհաստանում ենթադրել են, որ Ռուսաստանը կբարձրացնի Հայաստանի համար գազի գինըԹրամփը հայտարարել է Չինաստանի հետ հարաբերություններում «հսկայական առաջընթացի» մասինՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովԳագիկ Ծառուկյանի կենդանիներին ուզում են 2-րդ անգամ քնեցնել․ Իվետա ՏոնոյանՄահացել է Սերգեյ Սոսեդովը. նա գլորվել է աստիճաններից և մահացու վնասվածք ստացելՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիՀրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերելՄի քիչ համբերեք, «Կիկոսի մահը» կտեսնեք․ Սամվել ԿարապետյանԱզգերի լիգա․ Հայաստան-Լատվիա․ մեկնարկային կազմերԻրանը պատրաստ է հրաժարվել մինչև 60% հարստացված ուրանից. Մասուդ ՓեզեշքիանԴասերի ժամանակ վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն․ երեխաների մոտ որևէ լուրջ խնդիր չի արձանագրվելՀայաստանը հաղթանակի համը չի զգացել ավելի քան մեկ տարի․ Լատվիական մամուլՔննարկվել է ԵՄ-ՀՀ մարդու իրավունքների երկխոսության շրջանակում համագործակցության հետագա զարգացումըՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին․ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորՄահացել է Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի տնօրեն Սամվել ՄեսրոպյանըԱրմավիր համայնքին կվերադարձվի Բաղրամյան փողոցի 15/11 հասցեում գտնվող հողատարածքըԱրտաշատի դպրոցներից մեկից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են «Արտաշատ» ԲԿՊետության ուժը ոչ թե ամեն ինչ կառավարելու, այլ իր իրավասության սահմանները գիտակցելու մեջ է
Ինչու են Գագիկ Ծառուկյանին կրկին տարել Քննչական կոմիտե
Սերժ Սարգսյանը ԵԺԿ գլխավոր քարտուղարի հետ հանդիպման ընթացքում շեշտել է արժեքների վրա խարսխված քաղաքականություն իրականացնելու կարևորությունըՊարադոքսալ վիճակ է. Վահե ՀովհաննիսյանԿարբիից Մուղնի՝ միասնական աղոթքով․ ուխտերթ՝ Սուրբ Գևորգի տոնինԵթե հանրաքվե անցկացվի ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին՝ ինչպե՞ս կքվեարկեն հայաստանցիները․ հարցումԹուրքիան պատրաստ է նպաստել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների վերսկսմանը. ԷրդողանԻմ ուժերի ներածին չափով ամեն ինչ անելու եմ, որ հատվածականությունը, մանր-մունր գզվրտոցները, նեղ կուսակցական շահերը դուրս մղվեն մեր կյանքից. Արեգնազ ՄանուկյանՈւշադրություն․ Ոսկեհատի կամուրջը վթարային վիճակում էՀարավային Կովկասում սպասվող խաղաղությունը նոր հնարավորություններ է ստեղծում տարածաշրջանային համագործակցության համար. ԱլիևԿասպից ծովում որոնողական գործողությունն ավարտվել է. գտնվել են զnhված բոլոր 14 ղազախստանցի զինծառայnղներըԻշխանությունները փորձելու են հակաթոռ կաթողիկոսություն ստեղծել. եթե չհամախմբվենք՝ ոչ մի լավ բան չեմ տեսնում. ՇարմազանովՀայաստանի քաղաքացիների 54 տոկոսի կարծիքով Հայաստանում կան քաղբանտարկյալներ․ ովքեր են նրանք
Հասարակություն

Միզաքարային հիվանդության, շագանակագեղձի գերաճի և սեռավարակների ախտանշանների մասին.պարզաբանում է ուրոլոգը (լուսանկարներ)

Ուրոլոգիական ամենատարածված խնդիրներից միզաքարային հիվանդության, շագանակագեղձի գերաճի և սեռավարակների ախտանշանների և բուժման մանրամասները ներկայացնում է Արամյանց ԲԿ ուրոլոգ Երվանդ Արամայիսի Խաչատրյանը:

Ցավեր գոտկային շրջանում, միզարձակության դժվարություններ, մեզի շիթի թուլացում կամ ընդհատումներով արտահոսք, հաճախամիզություն, միզելիս ցավ, մրմռոց. սրանք են այն ընդհանուր ախտանշանները, որոնցով պացիենտները դիմում են ուրոլոգի:

«Արամյանց» բժշկական կենտրոնի նյութատեխնիկական հագեցվածության շնորհիվ բոլոր անհրաժեշտ հետազոտությունները կատարվում են տեղում. պացիենտը ստիպված չի լինում հետազոտությունների համար այլ կենտրոններ դիմել:

Ու առավել հաճախ հետազոտությունների արդյունքում ախտորոշվող հիվանդությունը միզաքարայինն է, որի ժամանակ պացիենտն ունենում է գոտկային ցավեր, երբեմն նաև ցիստիտանման երևույթներ, միզելու կեղծ կանչեր, եթե միզաքարերը ստորին միզուղիներում են: Ավելի բարդացած դեպքերում, երբ կարող է առաջանալ պիելոնեֆրիտ, երիկամային խիթ և այլն, հիվանդները ունենում են բարձր տենդային ջերմություն, սարսուռ, սրտխառնոց: Միզաքարային հիվանդության ժամանակ միզածորանում միզաքարի պատճառով մեզի արտահոսքի խանգարվում է, երիկամի պատիճը գերձգվում է:

«Մեզը բնական անատոմիայով միզածորանով պետք է դուրս գա դեպի միզապարկ ու միզուկով դատարկվի, եթե այդ ճանապարհին որևէ տեղ խցանում է լինում, երիկամի ադեկվատ դատարկում չի կատարվում, երիկամը չափերով լայնանում է, գերձգվում և ցավային ախտանշան է առաջանում: Բացի այդ երիկամում կուտակված մեզը կարող է, ինտոկսիկացիա առաջացնելով, դառնալ պիելոնեֆրիտի պատճառ»,- բժիշկ Երվանդ Խաչատրյանի խոսքով միզաքարային հիվանդությամբ իրենց կենտրոն այցելած պացիենտը նախ հետազոտվում է ու հենց հետազոտությունների արդյունքների հիման վրա էլ կազմվում է բուժման սխեման:

Իհարկե, առաջին հերթին դեղորայքային բուժմամբ վերացվում է ցավը: Անհրաժեշտության դեպքում նաև իրականացվում է հակաբիոտիկային թերապիա: Բայց եթե դեղորայքային բուժումը չի օգնում, իրականացվում է երիկամի միզածորանների ստենտավորում. «Ստենտը 26-28 սմ երկարությամբ գրիչի միջուկի հաստության ճկուն լար է, որը տեղադրվում է միզաքարի կողքով և նրանով, ինչպես խողովակով, երիկամից մեզը դատարկվում է: Բորբոքումը բուժելուց հետո միայն, երբ ապահովվում է ռեմիսիայի շրջան, կարող ենք անցնել վիրահատական միջամտության (քարափշրում կամ ուրեթրոսկոպիա): Վիրահատական միջամտություն բորբոքված երիկամի դեպքում չի իրականացվում, որովհետև հարվածային ալիքները կարող են միզածորանում առաջացնել միկրովնասվածքներ ու բորբոքումը հետ ներծծվի արյան մեջ»:

Հաջորդ առավել տարածված խնդիրը, որով դիմում են «Արամյանց» բկ շագանակագեղձի բարորակ գերաճն է կամ ադենոման՝ հիվանդություն, որն ունենում է տղամարդկանց 80 տոկոսը: Հիվանդությունը վաղ փուլում ախտորոշելու դեպքում հնարավոր է նշանակել կոնսերվատիվ բուժում: Բայց դեպքերի ճնշող մեծամասնության դեպքում իրականացվում է վիրահատական միջամտություն, որովհետև որպես կանոն տղամարդիկ բժշկի են դիմում բավական ուշ:

Շագանակագեղձի ադենոման բնորոշ է 50-ն անց տղամարդկանց: Գանգատներն են ցավ կոնքային շրջանում, հաճախամիզություն, մեզի շիթի թուլացում: Կարող են պատահել նաև արյունամիզության էպիզոդներ: Առհասարակ ադենոմայի կանխարգելման նպատակով 50-ն անց տղամարդիկ պետք է հանձնեն PSA թեստ և սոնոգրաֆիական հետազոտություն: Սա արվում է թե ՛ գերաճի վաղ հայտնաբերման համար, թե ՛ադենոմայի չարորակացումը կանխելու համար: «Եթե կասկած է լինում չարորակացման, կատարվում է տրանսվեկտալ բիոպսիա, երբ ուլտրաձայնային հետազոտության ներքո շագանակագեղձից կտորներ են վերցվում և ուղարկվում հիստոլոգիական հետազոտության: Եթե գերաճը բարորակ է, նախնական շրջանում իրականացնում ենք կոնսերվատիվ բուժում: Իսկ գերաճը բարորակ կլինի, թե չարորակ, կախված է օրգանիզմի նյութափոխանակությունից»:

Կանխարգելել շագանակագեղձի գերաճը տղամարդը չի կարող, դա անխուսափելի է տարիքի հետ, բայց սեռական վարակները շրջանցել կարող է, եթե ապրի կանոնավոր սեռական կյանքով: «Մեզ կարող են դիմել նաև սեռավարակների կասկած ունենալու դեպքում: Բնորոշ գանգատներն են տհաճ հոտ, միզուկում քոր, մրմռոց, արտադրություն, միզարձակության դժվարություններ: Բուժումը կոնսերվատիվ է: Բայց պետք է կատարվի ճշգրիտ հետազոտություն՝ թիրախային բուժում կատարելու համար»,-ասում է բժիշկ Խաչատրյանը,նաև անդրադառնում ժամանակին չբուժված սեռավարակներով պայմանավորված բարդություններին, ինչպես օրինակ՝ քրոնիկ պրոստատիտն է՝շագանակագեղձի բորբոքումը:

Այն բացասական է ազդում մարդու կյանքի որակի վրա՝ առաջացնելով մշտական ցավեր կոնքի շրջանում:

Բացի այդ բորբոքային շարունակական բորբոքումը կարող է բացասական ազդել սերմնարտադրության ու սերմի որակի վրա ու անպտղության պատճառ դառնալ, միզուկում կպումներ առաջացնել ու երիտասարդ տարիքից դժվարամիզության հանգեցնել:

Բժշկի խորհուրդն է սեռավարակի կասկածի դեպքում չառաջնորդվել ընկերոջ կամ դեղատան աշխատակցի խորհրդով: Այլ դիմել մասնագետի հետազոտվել, ու ստանալ ճիշտ ու արդյունավետ բուժում:

«Արամյանց» բժշկական կենտրոնի ուրոլոգիական ծառայությունում պացիենտները սպասարկվում են արագ, դրական տրամադրվածությամբ, հոգատարությամբ ու բարձր պատասխանատվությամբ: «Պացիենտը մեր հարազատն է,մենք սրտացավ ենք յուրաքանչյուրի առողջության համար»,-եզրափակում է բժիշկ Երվանդ Խաչատրյանը: