Էլիզաբեթ II-ը չեղարկել է իր այցը գագաթնաժողով այն բանից հետո, երբ բժիշկները խորհուրդ են տվել հանգստանալ
Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ 2-րդը բժիշկների հանգստանալու առաջարկից հետո չեղարկել է իր այցը Գլազգոյում ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության համաժողովին։
Բուքինգհեմյան պալատի աղբյուրների համաձայն՝ թագուհին վրդովված է, որ չի կարողանա մասնակցել միջոցառմանը, սակայն տեսաուղերձ է ուղարկելու գագաթնաժողովի մասնակիցներին։ Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի թագուհին հիվանդանոցում գիշերելուց մեկ շաբաթ անց առաջին անգամ հայտնվել էր հանրությանը։ Նշվում է, որ թագուհին առցանց հանդիպումներ է անցկացրել։
Զրույցի ընթացքում թագուհին նշել է, որ «լավ տրամադրություն ունի»։