Թուրքիան ու Ադրբեջանը փորձում են մեզ պարտադրել Հայաստանի թուրքացում և հայաթափում, սա պետք է կանխել․ Արմեն Ռուստամյան (տեսանյութ)
Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանի գնահատմամբ, այն պարզաբանումը, որով ԱԺ քաղաքական մեծամսանությունը չընընդունեց սահմանային իրավիճակի մասին ընդդիմության հայտարարությունը՝ անհիմն է:
Պատգամավորը լրագրողների հետ զրույցում հիշեցրեց, որ ՔՊ-ն հայտարարեց, թե իբր չի մասնակցում քվեարկությանը, քանի որ տեքստի առնչությամբ կոնսեսուս չկա ընդդիմության հետ:
«Հայտարարությունը նաև այն մասին էր, որ շատ հարցերի շուրջ, առանց հանրաքվեի, իշխանությունը չի կարող որոշում կայացնել. օրինակ՝ Հայաստանի սահմանները չեմ կարող փոխվել՝ առանց հանրաքվեի ու մեր հայտարարության մեջ հենց դա էր շեշտված»,-նկատում է Արմեն Ռուստամյանը՝ հավելելով, որ Թուրքիան ու Ադրբեջանը փորձում են մեզ պարտադրել Հայաստանի թուրքացում և հայաթափում, սա պետք է կանխել:
Մանրամասները՝ տեսանյութում,