Իսրայելը հայտարարել է, որ Իրանն ուժեղացնում է Սիրիայի, Իրաքի և Լիբանանի հակաօդային պաշտպանությունը
Իրանը փորձում է ուժեղացնել Սիրիայի, Իրաքի և Լիբանանի հակաօդային պաշտպանությունը, հայտնում է Haaretz-ը՝ վկայակոչելով Իսրայելի անվտանգության պաշտոնյաներին։
Հաղորդվում է, որ Իրանը նախորդ ամիսներին այդ երկրներ է մատակարարել իր «երկիր-օդ» հրթիռային մարտկոցները՝ Իսրայելի ռազմական ինքնաթիռների հավանական թռիչքը խափանելու համար: Անվտանգության ծառայությունը նաեւ նշել է, որ Սիրիայում իսրայելական ինքնաթիռների ուղղությամբ արձակված հրթիռները ստեղծվել են իրանցի ինժեներների կողմից։
Ըստ աղբյուրի՝ պաշտոնական Թեհրանի հակաօդային տեխնոլոգիաները զգալիորեն մեծացրել են այդ երկրների ռազմական ներուժը՝ Իսրայելի դեմ պայքարելու համար։