Էրդողանը Բայդենի հետ կքննարկի F-35 կործանիչների հարցը
Գլազգոյում Թուրքիայի եւ ԱՄՆ-ի նախագահների առաջիկա բանակցությունների գլխավոր թեման լինելու է հինգերորդ սերնդի F-35 կործանիչների հետ կապված իրավիճակը։ Այս մասին Ռեջեփ Թայիփ Էրդողանն ասել է թուրք լրագրողներին ինքնաթիռում՝ վերադառնալով Ադրբեջանից։
«Թվում է, թե Հռոմում և Գլազգոյում օրակարգը փոխվել է։ Ամենայն հավանականությամբ, մեր հանդիպումը տեղի կունենա ոչ թե Հռոմում, այլ Գլազգոյում։ Եվ դրանում, իհարկե, ամենակարևոր թեման կլինի F-35-ի հետ կապված իրավիճակը»,– շեշտել է Էրդողանը։
Թուրքիայի նախագահը հիշեցրել է, որ Անկարան 1,4 միլիարդ դոլար է վճարել ամերիկյան կործանիչների համար: