Լռե՛ք, երբ որ ես ելույթ եմ ունենում. ՔՊ-ականը՝ ընդդիմադիր պատգամավորներին (տեսանյութ)
ԱԺ-ում ելույթ ունեցավ ԱԺ ՔՊ պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը; Վերջինիս ելույթի ժամանկ դահլիճից սկսեցին խոսել, և իրարանացում սկսվեց։
Հենց սկզբից Արթուր Հովհաննիսյանն իր ելույթը սկսեց մեղադրական տոնով: Նա որոշել էր, օրակարգից դուրս գալով, «դասեր տալ» պատգամավորներին, թե ով և ինչպես պետք է ելույթ ունենա:
Ու քանի որ սլաքներն ուղղված էին ընդդիմության կողմը, ուստի նրա խրատական տոնը դուր չեկավ վերջիններիս ու նրանք սկսեցին տեղից ռեպլիկներ անել:
«Դե դուք տենց բոլորով, ես էլ մենակ հա՞, երևի»,-ասաց Հովհաննիսյանը, նկատի ունենալով ընդդիմադիր մի քանի պատգամավորների տեղից արված դիտողությունները:
Ի վերջո նա գոռաց. «Լռե՛ք, երբ որ ես ելույթ եմ ունենում», սակայն խորհրդարանական ընդդիմությունը չէր հանդարտվում:
Նիստը վարող ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանին ի վերջո հաջողվեց հանդարտեցնել կողմերին:
Մանրամասները՝ տեսանյութում