Չարչյանի կալանքի տակ մնալու առաջին պատասխանատուն Անահիտ Ավանեսյանն է. Արամ Վարդևանյան (տեսանյութ)
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանը կալանքի տակ է գտնվում Առողջապահության նախարարության և մասնավորապես նախարար Անահիտ Ավանեսյանի պատճառով: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը: Նա պարզաբանելով իր հայտարարությունը՝ նկատեց, որ Դատարանից գրություն է ուղարկվել Առողջապահության նախարարին՝ հստակեցնելու, թե արդյոք Արմեն Չարչյանի առողջական վիճակը համատեղելլի՞ է կալանավայրի պայմաններին, թե՛ անհամատեղելի, սակայն դատարանը նախարարից մինչ օրս ոչ մի արձագանք չի ստացել:
«Խնդիրն այն չէ, թե ինչ եզրակացություն կտան. թող գրեն համատեղելի է, բայց արձագանքեն»,-նկատում է Արամ Վարդևանյանը:
Նա իհարկե հասկանում է, որ Արմեն Չարչյանի առողջական վիճակն իսկապես խնդրահարույց է և անհամատեղելի, բայց փաստաբան պատգամավորին վրդովում է առողջապահության նախարարության անտարբերությունը: Արամ Վարդևանյանը նկատում է, որ փաստացի Արմեն Չարչյանը առողջապահության համակարգից է և աշխատում է նախարար Անահիտ Ավանեսյանի համակարգում, սակայն դա էլ հաշվի չի առնվեկ:
«Ես նորից եմ կրկնում՝ չենք ասում X կամ Y գրի, թող իր գործն անի՝ արձագանքի»,-ընդգծում է պատգամավորը:
Նա նաև անդրադարձավ ՍԴ դիմումին ու պատգամավորի անձեռնամխելիության հարցի հետ կապված հարցերին:
Մանրամասները՝ տեսանյութում