Ղազախստանը մարդասիրական միջանցք է տրամադրել աֆղան կանանց համար
Ղազախստանի ԱԳՆ-ն հոկտեմբերի 26-ին իր կայքում հայտարարել է, որ երկիրը մարդասիրական միջանցք է տրամադրել Աֆղանստանից ժամանած կանանց համար։
«Հիմք ընդունելով հումանիտար ոլորտում Ղազախստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորությունները՝ երկրի ղեկավարը որոշել է տարանցիկ միջանցք տրամադրել աֆղան կանանց՝ դատավորների և պատգամավորների և նրանց ընտանիքների համար», - ասվում է ԱԳՆ-ում։
Տարանցումն իրականացվել է Ալմաթիի օդանավակայանով։ Աֆղան կին դատավորներն ու պատգամավորները Ղազախստանից մեկնել են երրորդ երկրներ։