Սուդանի վարչապետին վերադարձրել են իր տուն
Սուդանի վարչապետ Աբդուլլահ Համդուկը, ում ձերբակալել էին, զինվորականները տեղափոխել են իր տուն, հաղորդում է AFP-ին վարչապետի գրասենյակը։ Նշվում է, որ վարչապետին շարունակում են ուշադիր հետևել։
Համդուկին կնոջ հետ վերադարձրել են բնակավայր։ Ըստ վարչապետի գրասենյակի՝ «մի քանի նախարարներ և քաղաքական առաջնորդներ շարունակում են ձերբակալված մնալ, նրանց գտնվելու վայրը հայտնի չէ»։
Աբդուլլահ Համդուկի ազատ արձակման համար հանդես եկավ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերիսը, իսկ Սուդանի հարցով միջազգային եռյակը (ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Նորվեգիա) կոչ արեցին ազատ արձակել քաղաքացիական ղեկավարությանը: