Հաջորդ տարի Ադրբեջանը բանակի վրա կծախսի 4,5 միլիարդ դոլար
Ադրբեջանական մամուլից տեղեկանում ենք, որ 2022 թվականին Ադրբեջանի պետական բյուջեի պաշտպանության և անվտանգության ծախսերը կկազմեն 4,5 միլիարդ դոլար։
Այս մասին ասված է պաշտոնական մամուլում հրապարակված «Ադրբեջանի 2022 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծում։
Նշվում է նաև, որ Ադրբեջանի բյուջեն նախորդ տարվա համեմատ ավելացել է 5,4 տոկոսով։